Honey.am-ի մասին

Honey.am-ը առաջատար ապրանքանիշ է, որը նվիրված է Հայաստանի բարձրավանդակներից և սահմանամերձ շրջաններից ստացվող լավագույն բնական և օրգանական մեղրի արտադրությանը և տարածմանը։ Գործելով «MERSARER Holding» ՍՊԸ-ի ներքո՝ ապրանքանիշը հիմնված է ընտանեկան արժեքների, բնության հանդեպ խոր հարգանքի և կայուն գյուղական զարգացման հանդեպ հանձնառության վրա։

Մեր առաքելությունը

Honey.am-ում մենք հավատում ենք, որ մեր արտադրանքը ներկայացնում է կյանքը ապահովող ուղին։ Մենք հավատարիմ ենք հետևյալ առաքելություններին՝
  • Ապահովել բարձրորակ մեղրի արտադրանք Հայաստանում, արտացոլելով տարածաշրջանային բարձրավանդակների եզակի ծաղկային կենսաբազմազանությունն ու ավանդական մեղվաբուծության ժառանգությունը։
  • Աջակցել և քաջալերել գյուղական և սահմանամերձ համայնքները՝ ստեղծելով կենսունակ տնտեսական հնարավորություններ և խթանել տեղացի մեղվաբույծների ինքնակազմակերպվող կապերը։
  • Ստեղծել “Made in Armenia”-ն , որը համաշխարհային շուկաներում հանդես կգա որպես գերազանցության չափանիշ և կհամապատասխանի միջազգային խիստ որակական ստանդարտներին։
  • Հաստատել կայուն համագործակցություն՝ ապահովելով մեր մեղվապահներին առաջատար տեխնոլոգիական գործիքներով (դանիական Swienty սարք), նաև օրգանական բժշկական բուժումներ նշանակել մեղուների համար և տրամադրել ֆինանսական աջակցություն՝ զարգացնելու  փեթակները։

Որպես ընտանեկան բիզնես, մենք պարտավորվում ենք աջակցել սահմանամերձ շրջանների կայունությանը՝ պահպանելով հավատարմություն, վստահություն, ազնվություն և հանձնառություն  մեղվաբույծների, գործընկերների և հաճախորդների հետ։

Մեր պատմությունը

Մեր պատմությունը սկսվել է 2011 թվականին, երբ լիբանանահայ ձեռնարկատեր Ջորջ Տաբակյանը վերադարձավ իր նախնիների հայրենիք՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու Հայկական բարձրավանդակների գրեթե կուսական, ոսկե պաշարներին։

2013 թվականին , Ջորջը հիմնադրեց Mer Sarer Holding ՍՊԸ-ն (“Our Mountains”) և մինչև 2014 թվականը հիմադրվեց Honey.am ապրանքանիշը։ Այն, ինչը սկսվել էր որպես փոքրիկ ընտանեկան նախաձեռնություն, վերածվեց Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող  27 մեղվապահների հետ համագործակցության, որը նվիրված է պահպանելու ավանդական հայկական մեղվաբուծությունը՝ միաժամանակ համապատասխանելով մաքրության ամենաբարձր միջազգային չափանիշներին։

Մեր տեսականին

Honey.am-ը առաջարկում է մեղրի բազմազան տեսականի՝ ոգեշնչվելով Հայկական ծաղիկների հարուստ տեսակաուց և բարձրադիր լեռնային շրջանների յուրահատուկ բնաշխարհից։ Հայաստանի բազմազան լանդշաֆտը համարվում է մեղվաբույծների դրախտը, քանի որ մեղրի պաշարը ստացվում է  հենց երկրի ամենաանաղարտ, բարձր լեռնային շրջաններից, որը գտնվում է 1800 մետրից (6000 ոտնաչափ) ավելի բարձրության վրա։ Մեր տեսականին անվանակոչված է այն տարածաշրջանով, որտեղ պատրաստվել է տվյալ ապրանքը՝ արտացոլելով այդ շրջանի յուրահատուկ ծաղկային կենսաբազմազանությունը։  Քանի որ մեր մեղուները նեկտար են հավաքում հազվագյուտ, վայրի խոտաբույսերից և լեռնային ծաղիկներից, ապրանքատեսականուց  յուրաքանչյուրը առաջարկում է իր ուրույն  «տարածաշրջանի համը»։ Ավելին, մենք հարգում ենք ավանդույթները, բայց նաև ընդունում ենք խոհարարական նորարարությունները։

Մեր ցանկում առկա է 26-ից ավելի տեսականի, ներառելով միածաղկային և բազմածաղկային, կրեմ-մեղրեր, գուրման խառնուրդներ, ինչպես նաև հարմարավետ մեղրի ձողիկներ՝ նախատեսված ժամանակակից և առողջ ապրելակերպի համար։

Մեր տեսականին ներառում է`

  • Հում մեղր՝ առանձնանում է գույնով, հոտով և համով։ Ստեղծված է ծաղկային հիմքի և տեղանքի վրա։
  • Մեղվափոշի և պրոպոլիս՝  բարձր սննդային  արժեք ունեցող և առողջարար արտադրանք։
  • Հատուկ մեղրի նվերներ և տարբեր համերով հավաքածուներ՝ ստեղծված վայելքի, ավանդույթի և գեղեցիկ ներկայացման համար։

Մեր մեղրը չի պարունակում հավելումներ կամ չափից շատ չի մշակվում՝ պահպանելով առավելագույն սննդային արժեքը և հայկական բնության շունչը։

Հումքի մատակարարում և մեղվաբույծների ցանց

Չնայած MERSARER Holding ՍՊԸ-ն անմիջականորեն սեփականաշնորհում և կառավարում է  մեղվանոցները, մեր մեղրի մոտ 95%-ը իր հումքը ստանում  է Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող տեղացի մեղվապահներից։

Մենք աջակցում ենք մեր մեղվապահներին՝

  • Ամբողջ տարի նրանց հետ կիսվելով մեղվապահության մասին առաջատար տեխնիկայով և նորարարություններով։
  • Մատակարարելով բնական, օրգանիկ բուժումներ՝ փեթակը առողջ պահելու համար։
  • Առաջարկելով ֆինանսական և կրթական աջակցություն՝ ընդլայնելու փեթակի տարողունակությունը։

Համագործակցության այս գաղափարախոսությունը ապահովում է կայուն գյուղատնտեսական եկամուտ՝ պահպանելով ավանդական արհեստագործությունը և էկոլոգիական հավասարակշռությունը։

Մեղր արտադրելու գործընթացի կանաչ սարքավորում

Մեր մեղրի արտադրության գործընթացի կանաչ սարքավորումը հիմնադրվել է 2021 թվականին Եղվարդում։ Այն ստեղծված է պահպանելու մեղրի անարատությունը և բնական հատկությունները։ Զբաղեցնելով 280մ² տարածք, սարքավորումը աշխատում է  HACCP սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով լիակատար հետևողականություն, հիգիենա և որակի վերահսկում յուրաքանչյուր փուլում:  Տարբեր հոսքագծերի շնորհիվ կարողանում ենք  մեղրը մշակել նրբորեն և արդյունավետ՝  նվազեցնելով ջերմային ազդեցությունն ու մեխանիկական լարումը՝ պահպանելով նրա բնական հատկությունները, հոտը և սննդարար արժեքը:

Գործարանը լիովին սնուցվում է արևային կայաններից ստացված արևային էներգիայով՝ ունի սեփական ջրամշակման  համակարգ՝ դարձնելով այն շրջակա միջավայրի համար պիտանի  և իսկապես «Կանաչ» սարքավորում։ Նախագծված աշխատանքային գործընթացները, սննդամթերքի համար նախատեսված սարքավորումները և վերահսկվող տարածքը մեզ թույլ են տալիս մատակարարել մշտապես բարձրորակ մեղր՝ համատեղելով ժամանակակից մշակման գործընթացը  բնության հանդեպ ունեցած  հարգանքի հետ:

Մեր սոցիալական և տարածաշրջանային պատասխանատվությունը

Honey.am -ը  իր գործունեության կենտրոնում դնում է ընկերության սոցիալական պատասխանատվությունը, կարևորելով այն նախաձեռնությունները, որոնք՝

  • Բարելավում են գյուղական համայնքների կյանքի որակը և առողջապահության հասանելիությունը
  • Կայուն գործողությունների միջոցով պաշտպանում են էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը
  • Ուժեղացնում են Հայաստանի գյուղատնտեսությունը և մշակութային ժառանգությունը

Միավորելով ավանդական գիտելիքները և ժամանակակից որակական ստանդարտները՝ մենք նպատակ ունենք դառնալ նախատիպը այն բանի, թե ինչպես գյուղատնտեսական ձեռնարկությունները կարող են համատեղել սոցիալական ազդեցությունը և արտադրանքի գերազանցությունը։

Նայելով դեպի ապագան

Honey.am-ը շարունակում է աճել որպես սիրված հայկական ապրանքանիշ՝ նպատակ ունենալով ձեռք բերել  համաշխարհային ճանաչում և հասանելիություն աշխարհի մեղրասերների համար: Անզիջում որակով, խորը համայնքային արմատներով և բնության պարգևների նկատմամբ ունեցած հարգանքով, մեր մեղրը ավելին է, քան պարզապես ապրանքանիշ:

Մենք աշխարհին ներկայացնում ենք Հայաստանի ժառանգության համը: