Honey.am-ի մասին
Honey.am-ը առաջատար ապրանքանիշ է, որը նվիրված է Հայաստանի բարձրավանդակներից և սահմանամերձ շրջաններից ստացվող լավագույն բնական և օրգանական մեղրի արտադրությանը և տարածմանը։ Գործելով «MERSARER Holding» ՍՊԸ-ի ներքո՝ ապրանքանիշը հիմնված է ընտանեկան արժեքների, բնության հանդեպ խոր հարգանքի և կայուն գյուղական զարգացման հանդեպ հանձնառության վրա։
Մեր առաքելությունը
- Ապահովել բարձրորակ մեղրի արտադրանք Հայաստանում, արտացոլելով տարածաշրջանային բարձրավանդակների եզակի ծաղկային կենսաբազմազանությունն ու ավանդական մեղվաբուծության ժառանգությունը։
- Աջակցել և քաջալերել գյուղական և սահմանամերձ համայնքները՝ ստեղծելով կենսունակ տնտեսական հնարավորություններ և խթանել տեղացի մեղվաբույծների ինքնակազմակերպվող կապերը։
- Ստեղծել “Made in Armenia”-ն , որը համաշխարհային շուկաներում հանդես կգա որպես գերազանցության չափանիշ և կհամապատասխանի միջազգային խիստ որակական ստանդարտներին։
- Հաստատել կայուն համագործակցություն՝ ապահովելով մեր մեղվապահներին առաջատար տեխնոլոգիական գործիքներով (դանիական Swienty սարք), նաև օրգանական բժշկական բուժումներ նշանակել մեղուների համար և տրամադրել ֆինանսական աջակցություն՝ զարգացնելու փեթակները։
Որպես ընտանեկան բիզնես, մենք պարտավորվում ենք աջակցել սահմանամերձ շրջանների կայունությանը՝ պահպանելով հավատարմություն, վստահություն, ազնվություն և հանձնառություն մեղվաբույծների, գործընկերների և հաճախորդների հետ։
Մեր պատմությունը
Մեր պատմությունը սկսվել է 2011 թվականին, երբ լիբանանահայ ձեռնարկատեր Ջորջ Տաբակյանը վերադարձավ իր նախնիների հայրենիք՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու Հայկական բարձրավանդակների գրեթե կուսական, ոսկե պաշարներին։
2013 թվականին , Ջորջը հիմնադրեց Mer Sarer Holding ՍՊԸ-ն (“Our Mountains”) և մինչև 2014 թվականը հիմադրվեց Honey.am ապրանքանիշը։ Այն, ինչը սկսվել էր որպես փոքրիկ ընտանեկան նախաձեռնություն, վերածվեց Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող 27 մեղվապահների հետ համագործակցության, որը նվիրված է պահպանելու ավանդական հայկական մեղվաբուծությունը՝ միաժամանակ համապատասխանելով մաքրության ամենաբարձր միջազգային չափանիշներին։
Մեր տեսականին
Honey.am-ը առաջարկում է մեղրի բազմազան տեսականի՝ ոգեշնչվելով Հայկական ծաղիկների հարուստ տեսակաուց և բարձրադիր լեռնային շրջանների յուրահատուկ բնաշխարհից։ Հայաստանի բազմազան լանդշաֆտը համարվում է մեղվաբույծների դրախտը, քանի որ մեղրի պաշարը ստացվում է հենց երկրի ամենաանաղարտ, բարձր լեռնային շրջաններից, որը գտնվում է 1800 մետրից (6000 ոտնաչափ) ավելի բարձրության վրա։ Մեր տեսականին անվանակոչված է այն տարածաշրջանով, որտեղ պատրաստվել է տվյալ ապրանքը՝ արտացոլելով այդ շրջանի յուրահատուկ ծաղկային կենսաբազմազանությունը։ Քանի որ մեր մեղուները նեկտար են հավաքում հազվագյուտ, վայրի խոտաբույսերից և լեռնային ծաղիկներից, ապրանքատեսականուց յուրաքանչյուրը առաջարկում է իր ուրույն «տարածաշրջանի համը»։ Ավելին, մենք հարգում ենք ավանդույթները, բայց նաև ընդունում ենք խոհարարական նորարարությունները։
Մեր ցանկում առկա է 26-ից ավելի տեսականի, ներառելով միածաղկային և բազմածաղկային, կրեմ-մեղրեր, գուրման խառնուրդներ, ինչպես նաև հարմարավետ մեղրի ձողիկներ՝ նախատեսված ժամանակակից և առողջ ապրելակերպի համար։
Մեր տեսականին ներառում է`
- Հում մեղր՝ առանձնանում է գույնով, հոտով և համով։ Ստեղծված է ծաղկային հիմքի և տեղանքի վրա։
- Մեղվափոշի և պրոպոլիս՝ բարձր սննդային արժեք ունեցող և առողջարար արտադրանք։
- Հատուկ մեղրի նվերներ և տարբեր համերով հավաքածուներ՝ ստեղծված վայելքի, ավանդույթի և գեղեցիկ ներկայացման համար։
Մեր մեղրը չի պարունակում հավելումներ կամ չափից շատ չի մշակվում՝ պահպանելով առավելագույն սննդային արժեքը և հայկական բնության շունչը։
Հումքի մատակարարում և մեղվաբույծների ցանց
Չնայած MERSARER Holding ՍՊԸ-ն անմիջականորեն սեփականաշնորհում և կառավարում է մեղվանոցները, մեր մեղրի մոտ 95%-ը իր հումքը ստանում է Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող տեղացի մեղվապահներից։
Մենք աջակցում ենք մեր մեղվապահներին՝
- Ամբողջ տարի նրանց հետ կիսվելով մեղվապահության մասին առաջատար տեխնիկայով և նորարարություններով։
- Մատակարարելով բնական, օրգանիկ բուժումներ՝ փեթակը առողջ պահելու համար։
- Առաջարկելով ֆինանսական և կրթական աջակցություն՝ ընդլայնելու փեթակի տարողունակությունը։
Համագործակցության այս գաղափարախոսությունը ապահովում է կայուն գյուղատնտեսական եկամուտ՝ պահպանելով ավանդական արհեստագործությունը և էկոլոգիական հավասարակշռությունը։
Մեղր արտադրելու գործընթացի կանաչ սարքավորում
Մեր մեղրի արտադրության գործընթացի կանաչ սարքավորումը հիմնադրվել է 2021 թվականին Եղվարդում։ Այն ստեղծված է պահպանելու մեղրի անարատությունը և բնական հատկությունները։ Զբաղեցնելով 280մ² տարածք, սարքավորումը աշխատում է HACCP սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով լիակատար հետևողականություն, հիգիենա և որակի վերահսկում յուրաքանչյուր փուլում: Տարբեր հոսքագծերի շնորհիվ կարողանում ենք մեղրը մշակել նրբորեն և արդյունավետ՝ նվազեցնելով ջերմային ազդեցությունն ու մեխանիկական լարումը՝ պահպանելով նրա բնական հատկությունները, հոտը և սննդարար արժեքը:
Գործարանը լիովին սնուցվում է արևային կայաններից ստացված արևային էներգիայով՝ ունի սեփական ջրամշակման համակարգ՝ դարձնելով այն շրջակա միջավայրի համար պիտանի և իսկապես «Կանաչ» սարքավորում։ Նախագծված աշխատանքային գործընթացները, սննդամթերքի համար նախատեսված սարքավորումները և վերահսկվող տարածքը մեզ թույլ են տալիս մատակարարել մշտապես բարձրորակ մեղր՝ համատեղելով ժամանակակից մշակման գործընթացը բնության հանդեպ ունեցած հարգանքի հետ:
Մեր սոցիալական և տարածաշրջանային պատասխանատվությունը
Honey.am -ը իր գործունեության կենտրոնում դնում է ընկերության սոցիալական պատասխանատվությունը, կարևորելով այն նախաձեռնությունները, որոնք՝
- Բարելավում են գյուղական համայնքների կյանքի որակը և առողջապահության հասանելիությունը
- Կայուն գործողությունների միջոցով պաշտպանում են էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը
- Ուժեղացնում են Հայաստանի գյուղատնտեսությունը և մշակութային ժառանգությունը
Միավորելով ավանդական գիտելիքները և ժամանակակից որակական ստանդարտները՝ մենք նպատակ ունենք դառնալ նախատիպը այն բանի, թե ինչպես գյուղատնտեսական ձեռնարկությունները կարող են համատեղել սոցիալական ազդեցությունը և արտադրանքի գերազանցությունը։
Նայելով դեպի ապագան
Honey.am-ը շարունակում է աճել որպես սիրված հայկական ապրանքանիշ՝ նպատակ ունենալով ձեռք բերել համաշխարհային ճանաչում և հասանելիություն աշխարհի մեղրասերների համար: Անզիջում որակով, խորը համայնքային արմատներով և բնության պարգևների նկատմամբ ունեցած հարգանքով, մեր մեղրը ավելին է, քան պարզապես ապրանքանիշ:
Մենք աշխարհին ներկայացնում ենք Հայաստանի ժառանգության համը: