Սահմանապահ արջուկը նվերի հավաքածու է, որը կազմված է յուրահատուկ Բերքաբերի մեղրից և ձեռագործ արջուկից՝ պատրաստված Հայաստանի հյուսիարևելյան սահմանին՝ Ադրբեջանի սահմանից 900մ հեռավորության վրա գտնվող Բերքաբեր գյուղի քաջ կանանց կողմից։ Մի ժամանակ հակամարտության կենտրոնում գտնվող գյուղն այժմ ծաղկում է տեղական մեղվաբուծության և արհեստագործության շնորհիվ։ Գնված յուրաքանչյուր նվեր անմիջականորեն աջակցում է այն ընտանիքներին, որոնք որոշել են մնալ իրենց հայրենիքում՝ խթանելով կայուն ապրուստի միջոցները և ստեղծելով անվտանգ ապագա հաջորդ սերնդի համար։
Այս հավաքածուն կազմված է 45 գ բնական քաղցր մեղրից և ձեռագործ արջուկից, որը հարմար է որպես նվեր կամ հայկական ավանդույթները և պատմությունը կիսելու համար։ Իսկապես հաճելի նվեր, որը համի, ժառանգության և ազդեցության միություն է։
Բնական մեղրը ժամանակի ընթացքում կարող է բյուրեղանալ։ Այն բնական գործընթաց է և չի ազդում որակի վրա։
Պահել զով, չոր տեղում +5 °C-ից մինչև +20 °C ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթներից հեռու։