«ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ի նախագիծը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը, ՕԳԱՆ-ի կողմից արժանացել է գրանտի: Ծրագրի շրջանակներում մեղվաբուծական երկու տնտեսությունները կմեծացվեն, իսկ երրորդը կհիմնվի Տավուշի մարզում:
Ծրագրին աջակցում են Եվրոպական միությունը և Ավստրալիայի զարգացման գործակալությունը
https://www.facebook.com/oasiarmenia/
«ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ -ն համագործակցում է Swienty-ի հետ 2014 թ-ից: Կազմակերպությունը ձեռք է բերել և օգտագործում է Swienty-ի բարձրորակ սարքավորումները մեղրի մշակման աշխատանքներում:
ԷԿՈԳԼՈԲ-ը միջազգային ճանաչում ունեցող Օրգանական սերտիֆիկացման և վերահսկման մարմին է` հիմնադրված 2002 թ.-ին։ Կազմակերպությունը նպաստում է տեղական օրգանական շուկայի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս հանդես գալ հայրենական արտադրանքով Եվրամիության, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա և այլ երկրների շուկաներում։ «ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ն սերտիֆիկացվել է ԷԿՈԳԼՈԲ-ի կողմից:
«ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ի համագործակցությունը նախարարության հետ մասնավոր-պետական ոլորտի հաջողված փոխգործունեության օրինակ է: Նախարարության մեկ տարվա հսկայական աշխատանքի արդյունքում հայկական մեղրը 2013 թ.-ի մայիսին ԵՄ հանձնաժողովից թույլտվություն ստացավ արտահանվելու ԵՄ երկրներ:
IFOAM-ը աշխարհի ամենախոշոր օրգանական կազմակերպությունն է: 2016թ.-ից «ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ն IFOAM-ի ակտիվ անդամն է: Ապագայում կլինեն համատեղ մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ օրգանական մեղվապահության ոլորտում:
http://www.ifoam.bio/
«ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համագործակցում են 2015թ.-ից: Հայաստանի տարբեր շրջաններում առկա բանկի մասնաճյուղերը հեշտացրին դրամական փոխանցումները տարբեր մեղվապահներին և տեղական մատակարարներին , ինչպես օրինակ ` փեթակներ արտադրողներին: 2016 թ.-ին ԱԿԲԱ բանկը հոգաց «ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ»ի արտադրանքի օրգանիկ լիցենզավորման ծախսերը` ի նշան փոխհամագործակցության:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 20-րդ տարելիցին մեր մեղրը օգտագործվեց որպես կորպորատիվ նվեր:
http://www.acba.am/
Համագործակցելով բնության և կենսաբազմազանության պահպանության միության` Եվրոպայի խոշորագույն բնապահպանական, ոչ-առևտրային կազմակերպության հետ` մեկնարկեցինք «Աջակցենք հայկական մուֆլոնին նախագիծը»: Մի քանի տարի առաջ NABU-ն մեկնարկել էր հայկական մուֆլոնի (խիստ վտանգված տեսակ) պահպանությանն ուղղված ծրագիր: «ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ն օժանդակում է այս նախաձեռնությանը ` իր օրգանական մեղրի վաճառքից 250 դրամ (0.5 EUR) տրամադրելով: