facebook
instagram
twitter
2

Մեր նպատակը

Հիմնական առաքելություններն են ՝

  • Խթանել բարձրորակ մեղրի արտադրությունը Հայաստանում:
  • Նպաստել հեռավոր և սահմանամերձ գյուղերում կենսունակ, ինքնակազմակերպվող համայնքների ձևավորմանը:
  • Խթանել սննդակարգում շաքարի փոխարեն բնական մեղր օգտագործելու մշակույթի ձևավորումը:
  • Հայկական ապրանքանիշը ճանաչելի դարձնել նաև երկրի սահմաներից դուրս. ձեռք բերել նոր շուկաներ և լինել մրցունակ արտերկրում:

«Honey.am» ապրանքանիշով  թողարկվող արտադրանքը լիովին համապատասխանում է մեղրի՝ Հայաստանում և ԵՄ տարածքում գործող չափանիշներին:

1

Մեր գործունեությունը

«Honey.am» ապրանքանիշը սպառողին է մատուցում բացառապես Հայաստանում արտադրվող բնական մեղր: Այն շուկային ներկայանում է 26 տեսակ արտադրանքով, որոնք տարբերվում են իրենց գունային ու համային բաղադրությամբ՝ պայմանավորված մեղվաընտանիքների «բնակության վայրով» և տեղանքին բնորոշ բուսականությամբ:

Արտադրանքի բարձր որակն ապահովելու նպատակով ընկերությունը միջոցառումներ է ձեռնարկել մեղվաբույծների հմտությունները բարելավելու և ոլորտում նոր տեխնոլոգիական հնարքների կիրառումը զարգացնելու ուղղությամբ:

«Honey.am» ապրանքանիշը ներկայացնում է «ՄԵՐ ՍԱՐԵՐ Հոլդինգ» ՍՊԸ-ն, որն իր բիզնես գործունեությանը զուգահեռ դրսևորում է նաև կորպորատիվ-սոցիալական պատասխանատվություն: Այն է՝ հետևողականորեն նպաստել Հայաստանում սոցիալական, առողջապահական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին. այդպիսով դրական ազդեցություն ունենալ թե′ հասարակության և թե′ բիզնեսի վրա:

Մեր մեղրը երբեք չի հալեցվում

…այն պարունակում է իրեն հատուկ բնական բոլոր օգտակար հատկանիշները

Տեսականի

Ինչ են ասում մեր հաճախորդները․․․

Excellent work ! Well done ! Time to reach European markets as well 🙂
Շատ համեղ և ներկայանալի է: Բարձր մակարդակի ներկայացված:
Տեսականին բազմազան է և շատ յուրահատուկ ըստ տարածաշրջանների:
Շատ համեղ մեղրա ու շատ չքնաղ բնություն...Բախտ վիճակվել է լինել Բերքաբերում:

Տեսականի

  • Արփի լիճ

  • Շամշադին

  • Հայթաղ

  • Ուրցասար

Ավելին